«Mirror». Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կողմնորոշվել է իր ապագայի հարցում: 29-ամյա ֆուտբոլիստը ձմռանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Mirror»-ը վստահեցնում է, որ գերմանացին այդ մասին արդեն հայտնել է իր թիմակիցներին:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ սպառվելու է 2018 թվականի ամռանը:

Ավելի վաղ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել էր` հավանականություն կա, որ Օզիլն ու Ալեքսիս Սանչեսը կարող են հունվարին այլ թիմ տեղափոխվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում