Սոնա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 

Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում:

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90կգ + քաշային Արփինե Դալալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում