Յիերո. Ռոնալդուն չորս «Ոսկե գնդակ» է նվաճել Մեսսիի գերիշխանության ժամանակ
20/10/2017 20:14
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Յերոն գովեստի խոսքեր է ասել «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Կրիշտիանուն, ամենայն հավանականությամբ, դառնալու է «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Կարոտելու ենք նրան, երբ հեռանա:
Ժամանակաշրջանում, երբ գերիշխել են «Բարսելոնան» ու Մեսսին, Ռոնալդուն կարողացել է չորս «Ոսկե գնդակ» նվաճել: Դա նշանակում է, որ նա մեծագույն խաղացող է»,- իսպանացու խոսքն է փոխանցում Goal.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում