«Sky Italia». «Միլանը» վերջնագիր է ներկայացրել Մոնտելային

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարող է պաշտոնանկ արվել: Թիմի վերջին անհաջողությունները դժգոհություն են առաջացրել ակումբի ղեկավարության մոտ:

«Sky Italia»-ի տեղեկությամբ` 43-ամյա մասնագետին վերջնագիր է ներկայացվել: «Ռոսոներին» պետք է առաջիկա երկու խաղում 6 միավոր վաստակի, որպեսզի իտալացին չհեռացվի աշխատանքից: Ա Սերիայի 9-րդ տուրում «Միլանն» ընդունելու է «Ջենոային», իսկ հոկտեմբերի 25-ին հյուրընկալվելու է «Կիևոյին»:

8 տուրից հետո իտալական գրանդը 12 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում