ԵԱ. Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը 1/8 եզրափակչում են

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 9 մարզիկ:

Հոկտեմբերի 21-ին կայացել են 1/16 եզրափակչի մենամարտերը: Ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել։ Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) հաղթել է իտալացի Արմանդո Կասամոնիկային, իսկ Տոնի Գալստյանն (69 կգ) առավելության հասել չեխ Ադամ Տրնչակի նկատմամբ: Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին:

Այսօր Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ: 1/8 եզրափակչի առաջին մենամարտերը կանցկացնեն Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) և Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները, համապատասխանաբար կլինեն Բելառուսի, Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում