Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Հոկտեմբերի 23-ին Դինամո/ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից շուրջ 100 մարզիկներ 10 քաշային կարգերում կպայքարեն չեմպիոնի կոչման համար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի կունենան վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը, իսկ մենամարտերը կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հոկտեմբերի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում