Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց մրցելույթները Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։

Հայ հեծանվորդը 18-րդ տեղը զբաղեցրեց 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում։ Ստեփանյանը տարածությունը հաղթահարեց 4։26։923 արդյունքով։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձևում։ Օմնիումում մարզիկին չհաջողվեց անցնել եզրափակիչ։

Նշենք, որ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում