«Գանձասար Կապանը» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալվեց առաջատար «Ալաշկերտին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Կապանյան թիմի կազմում մեկական գոլ խփեցին Հայկ Իշխանյանը, Դմիտրի Յաշինը և Լումամբո Մուսոնդան։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ալաշկերտը», բաց թողնելով առաջին հորիզոնականում ամրապնդվելու հնարավորությունը, շարունակում է 20 միավորով գլխավորել աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Շիրակին» գերազանցելով 2 միավորով։

Բարձրագույն խումբ, 10-րդ տուր

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»՝ 0։3
Գոլերը՝ Իշխանյան 8՛, Յաշին 30՛, Մուսոնդա 49՛

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ

Լուսանկարը՝ «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում