«Միլանը» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Ջենոային» և ոչ-ոքի խաղաց։ 25-րդ րոպեից դաշտի տերերը խաղացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Լեոնարդո Բոնուչին։ Հյուրերը չօգտվեցին թվային առավելությունից, գոլ չխփեցին նաև «Միլանի» ֆուտբոլիստները՝ 0։0։

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 13 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 6 միավորով 15-րդ տեղում է։ Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ եթե «Ջենոայի» և «Կիևոյի» հետ խաղերում «Միլանը» հաղթանակներ չտոնի, ակումբի ղեկավարությունն աշխատանքից կազատի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում