«Ռոման» նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Կոլարովը։

Այս հաղթանակից հետո «գայլերն» ունեն 18 միավոր (8 խաղ) և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Տորինոն» 13 միավորով 10-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում