«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։ 

Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին․ մադրիդցիների՝ անկյունայինի խաղարկման արդյունքում ինքնագոլի հեղինակ դարձավ Պաուլու Օլիվեյրան։ Տասը րոպե անց «սերուցքայինները» խփեցին երկրորդ գոլը․ Իսկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ասենսիոն։ Խաղի վերջնամասում «Ռեալի» առավելությունն ավելի խոշոր դարձավ․ 82-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան գոլով եզրափակեց փոխարինման դուրս եկած Մարսելոն։

Այժմ «Ռեալն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Մադրիդյան թիմը 1 միավորով զիջում է «Վալենսիային», 5 միավորով՝ առաջատար «Բարսելոնային»։ «Էյբարը» մնաց 7 միավորով 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» – «Էյբար»՝ 3։0
Գոլերը՝ Օլիվեյրա 18՛ / ինքնագոլ, Ասենսիո 28՛, Մարսելո 82՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում