«Մարսել» – ՊՍԺ՝ 2։2․ փարիզյան թիմը խուսափեց պարտությունից 93-րդ րոպեին (տեսանյութ)

Լիգա 1-ի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում․ «Մարսելը» հյուրընկալեց առաջատար «Պարի Սեն Ժերմենին» և ոչ-ոքի խաղաց՝ 2։2։

16-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Լուիս Գուստավոն։ 33-րդ րոպեին Նեյմարը վերականգնեց հավասարությունը։ Հաջորդ գոլն արձանագրվեց 78-րդ րոպեին, երբ Ալֆոնս Արեոլայի պաշտպանած դարպասը գրավեց Ֆլորիան Տովենը։ 85-րդ և 87-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Նեյմարը։ Չնայած աստղային բրազիլացու հեռացմանը՝ փարիզյան թիմին հաջողվեց խուսափել պարտությունից։ Ավելացված ժամանակի երրորդ րոպեին ստանդարտից վերջնական հաշիվը ձևակերպեց Էդինսոն Կավանին։

Այս ոչ-ոքիից հետո «Պարի Սեն Ժերմենը» 26 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցելով 4 միավորով։ «Մարսելը» 18 միավորով հինգերորդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մարսել» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 2։2
Գոլերը՝ Գուստավո 16՛, Տովեն 78՛ – Նեյմար 33՛, Կավանի 90+3՛
Հեռացում՝ Նեյմար 87՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում