«Բավարիայի» հերթական կորուստը

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Համբուրգի» հետ մրցավեճում (1:0): Գերմանացին փոխարինման է մտել, սակայն 10 րոպե հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը: Նա ցավեր է զգացել ազդրի հատվածում:

Սպասվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ շաբաթ, սակայն բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքն ավելի լուրջ է: Թոմասի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։

Այսպիսով, Մյուլերը բաց կթողնի «ՌԲ Լեյպցիգի» դեմ առաջիկա երկու խաղերը (Բունդեսլիգա ու Գերմանիայի գավաթ), ինչպես նաև Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Սելթիկի» հետ հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում