Բալոտելլի. Ցանկանում եմ խաղալ «Ռեալում», բայց «Բարսելոնային» նույնպես չեմ մերժի

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին երազում է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում:

«Ինձ դուր է գալիս «Ռեալը»: Կցանկանայի խաղալ այդ թիմում, սակայն եթե առաջարկ ստանամ «Բարսելոնայից», չեմ լացի և կընդունեմ այն:

2013 թվականին բանակցում էի «Յուվենտուսի» հետ, բայց որոշեցի պայմանագիր կնքել «Միլանի» հետ: Միշտ երկրպագել եմ «ռոսոներիին»: Բացի այդ, այնտեղ էր աշխատում նաև Ադրիանո Գալիանին, ում հետ լավ հարաբերությունների մեջ եմ»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում