Գվարդիոլա. Չենք կարող անպարտելի մնալ, նույնիսկ «Գոլդեն Սթեյթին» դա չի հաջողվում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գավրդիոլան մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի անպարտելիության շարքը:

«Առաջնությունն առանց պարտության անցկացնել չենք կարող: Առջևում շատ խաղեր կան, իսկ մենք մի քանի մրցաշարերի ենք մասնակցում, որոնք բոլորն էլ կարևոր են, ինչպես երբեք: Անհեթեթություն կլիներ սպասել, որ անպարտելի կմնանք:

Վաղ թե ուշ կգա պահը, երբ վատ մարզավիճակում կհայտնվենք: Որպես մարզիչ` ինձ հետաքրքիր է, թե ինչպես կանցնենք այդ փորձության միջով: Նույնիսկ «Գոլդեն Սթեյթն» է երբեմն պարտվում»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Նշենք, որ NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» կանոնավոր առաջնության մեկնարկային երեք խաղում երկու պարտություն է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում