ՖԻՖԱ. Կրիշտիանու Ռոնալդուն` 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է «The Best» մրցանակը:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Նեյմարը (ՊՍԺ): Ռոնալդուն լավագույն էր ճանաչվել նաև 2016 թվականին:

Հիշեցնենք, որ «The Best»-ն այսուհետ հանձնվելու է մրցաշրջանի արդյունքով, ուստի այս տարի հաշվարկվեց 2017 թվականի առաջին կեսը: Հաջորդ մրցանակը կլինի 2017-18թթ. մրցաշրջանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում