ՖԻՖԱ. Զիդանը ճանաչվեց տարվա մարզիչ

ՖԻՖԱ-ի տարվա մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը ճանաչվեց 2017 թվականի լավագույն մարզիչ:

Զիդանը մրցանակը ստացավ նախորդ տարի լավագույնը ճանաչված Կլաուդիո Ռանյերիի կողմից: Ֆրանսիացու հետ միասին լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս») ու Անտոնիո Կոնտեն («Չելսի»):

Հիշեցնենք, որ 45-ամյա մասնագետի գլխավորությամբ «սերուցքայիններն» այս տարի դարձել են Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության, Իսպանիայի սուպերգավաթի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում