2017 թվականի խորհրդանշական հավաքականը

Լոնդոնում ընթացող ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլային տարվա ամփոփիչ մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվեց տարվա խորհրդանշական հավաքականը։ Ըստ խաղային դիրքերի 11 լավագույն խաղացողներն են.

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)։

Պաշտպաններ – Դանիել Ալվես («Յուվենտուս»/ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ «Ռեալ»)։

Կիսապաշտպաներ – Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ «Ռեալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»)։

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում