«Հարվածիր դեպի հեռավոր անկյունը». Մարադոնայի խորհուրդը Քեյնին

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Լոնդոնում հանդիպել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ: Արգենտինացին անգլիացուն խորհուրդ է տվել ավելի բազմակողմանի գործել:

«Պոչետինոն իր թիմում իսկական հենասյուններ ունի: Լյորիսն ամեն ինչ որսում է, իսկ Քեյնը բոլոր պահերը գոլերի վերածում:

Հարի՛, հարկավոր չէ միշտ մոտակա անկյունը հարվածել: Երբեմն գնդակը հեռավոր անկյունն ուղարկիր: Գիտե՞ս ինչու: Դարպասապահները հեռուստացույցով մշտապես հետևում են քո խաղին»,- Դիեգոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում