Պերես. Մտածում եմ Քեյնի տրանսֆերի մասին, բայց նրա համար 250 միլիոն են պահանջելու

«Ռեալի» նախագահ Ֆլորենտեինո Պերեսը հաստատել է, որ մադրիդցիները ցանկանում են գնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը:

«Նախկինում մտածում էի Քեյնին գնելու մասին, և այժմ նույնպես այդ միտքը գլխումս է: Նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Բացի այդ, նա երիտասարդ է: Առաջխաղացման համար դեռ շատ տարիներ ունի:

Մենք գոհ ենք Բենզեմայից ու մեր ամբողջ թիմից: «Տոտենհեմի» նախագահին չեմ հարցրել Հարիի տրանսֆերային արժեքի մասին, որովհետև գիտեմ, որ նա 250 միլիոն եվրո է պահանջելու»,- Cadena COPE-ի եթերում ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում