Բոնուչի. Ցավում եմ, որ չեմ մասնակցելու «Յուվենտուսի» դեմ խաղին (տեսանյութ)

«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իր 2-խաղյա որակազրկումը: Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ տնային խաղի (0:0) 25-րդ րոպեին իտալացին կարմիր քարտ էր ստացել Ալեանդրո Ռոզիին արմունկով հարվածելու համար:

30-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու իր նախկին թիմի` «Յուվենտուսի» դեմ հանդիպումը:

«Ցավում եմ, որ այդպես ստացվեց: Փորձում էի ազատվել Ռոզիի հսկողությունից, բայց, ցավոք, ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Դա միտումնավոր հարված չէր: Խաղից հետո ներողություն խնդրեցի նրանից:

Ցավում եմ, որ չեմ մասնակցելու «Յուվենտուսի» դեմ մրցավեճին, բայց կյանքն այդպիսին է: Կշարունակեմ աշխատել և կփորձեմ լավ մարզավիճակով վերադառնալ»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում «Sport Mediaset»-ը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում