Նեյմար. Ռոնալդուն արժանի էր լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից Կրիշտիանու Ռոնալդուին տարվա առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու լուրը:

«Իհարկե, Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հաղթանակը որոշիչ դարձավ: Շնորհավորում եմ նրան, արժանի էր այդ մրցանակին: Կրիշտիանուն շատ նվաճումների է հասել ֆուտբոլում, նրան հարգում են: Նա ու Մեսսին ֆուտբոլի գլխավոր աստղերն են: Ուրախ եմ, որ հայտնվել էի լավագույն եռյակում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում