Ամփոփիչ մրցաշար. Երեք ու մեկ ժամ տևած հանդիպումներ (տեսանյութ)

2017 թվականի կանանց թենիսի Ամփոփիչ մրցաշարի «Սպիտակ» խմբում կայացել է երկրորդ տուրը:

Վինուս Ուիլյամսը մրցել է «Ռոլան Գարրոսի» չեմպիոն Ելենա Օստապենկոյի հետ ու ծանրագույն հաղթանակ տոնել: 3 ժամ ու 15 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:5, 6:7 (3), 7:5 հաշվով: 37-ամյա թենիսիստուհին 11 բրեյք է կատարել, իսկ լատվիացին` 9:

Տեսանյութ

Խմբի մյուս խաղը ավարտվել է շատ արագ` 1 ժամ ու 3 րոպեում: Այդքան ժամանակը բավական է եղել, որպեսզի Կարոլինա Պլիշկովան ջախջախի Գարբինե Մուգուրուսային: Չեխը 5 բրեյք է կատարել, իսկ իսպանացին միայն մեկ անգամ է շահել մրցակցի մատուցումը:

Տեսանյութ

Երկրորդ տուրից հետո Պլիշկովան ունի 2 միավոր և արդեն ապահովել է կիսաեզրափակչի ուղեգիրը: Ուիլյամսն ու Մուգուրուսան վաստակել են 1-ական միավոր և երրորդ տուրում միմյանց միջև խաղում կվիճարկեն փլեյ-օֆֆի ուղեգիրը: Օստապենկոն 0 միավորով կորցրել է հաջորդ փուլի հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում