Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» վստահ հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բարսելոնան» մեկնարկեց 1/16 եզրափակչում, որում «Մուրսիայի» հետ դիմակայության առաջին խաղն անցկացրեց մրցակցի հարկի տակ:
Կատալոնացիները հաղթեցին 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում (44-րդ րոպե) Ժերար Դեուլոֆեուի գեղեցիկ փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Պակո Ալկասերը: Երկրորդ կեսում «բլաուգրանան» գործնականում որոշեց հակամարտության ելքը: Անհատական անցումից հետո երկրորդ գոլը խփեց Դեուլոֆեուն (52), իսկ ևս 4 րոպե անց ակասելի հարվածով առանձնացավ «կապտանռնագույնների» կազմում նորամուտը նշող Խոսե Արնաիսը:
Պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 29-ին:
Այսօր անցկացվել են ևս 5 դիմակայության առաջին հանդիպումները.
«Սարագոսա» – «Վալենսիա»` 0:2
«Կարտախենա» – «Սևիլյա»` 0:3
«Նումանսիա» – «Մալագա»` 2:1
«Խետաֆե» – «Ալավես»` 0:1
«Կադիս» – «Բետիս»` 1:2
Հետևեք մեզ նաև Telegram-ում