«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 11-մետրանոցներով. Բրավոն նորից անխոցելի էր (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հանդիպել են Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնշիփի առաջատարները` «Մանչեսթեր Սիթին» ու «Վուլվերհեմփթոնը»:

«Էթիհադ» մարզադաշտում 90 րոպե գոլ չի գրանցվել, նշանակվել է լրացուցիչ 30 րոպե, որի ժամանակ նույնպես դարպասներն անառիկ են մնացել: «Քաղաքայինները» մի քանի լավ գոլային պահեր են ունեցել, նույնը նաև «գայլերը», սակայն երկու թիմերի պաշտպաններն ու դարպասապահներն ավելի հաջող են գործել` 0:0:

Հաղթողին որոշելու համար նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար, որում Կլաուդիո Բրավոն սովորաբար իր լավագույն խաղն է ցուցադրում: Այս անգամ նույնպես չիլիացին փայլեց` հետ մղելով 2 հարված: Պեպ Գվարդիոլայի թիմի խաղացողներն անվրեպ էին: Որոշիչ հարվածը կատարեց Սերխիո Ագուերոն, ով դարպասը գրավեց Անտոնին Պանեկայի ոճով: Գրանցվեց 4:1 հաշիվը:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ելույթները կշարունակի քառորդ եզրափակչում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում