Մեկ հպում գոլի համար. Վենգերի սուպերփոխարինումը (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Արսենալն» դժվարությամբ պարտության է մատնել «Նորվիչին»:

34-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Ջորջ Մերֆին: Երկար ժամանակ լոնդոնցիները չեն կարողացել պատասխան գնդակը խփել: 85-րդ րոպեին Արսեն Վենգերն փոխարինման է դուրս բերել 18-ամյա Էդվարդ Նկեթիային, ով առաջին հպումով գոլի հեղինակ է դարձել:

Հաղթողին որոշելու համար նշանակվել է լրացուցիչ ժամանակ: 96-րդ րոպեին անկյունայինի խաղրակման ժամանակ կրկին աչքի է ընկել պատանի անգլիացին ու 2:1 հաշվով հաղթանակ պարգևել «զինագործներին»:

Նշենք, որ դա Նկեթիայի երկրորդ պաշտոնական խաղն էր «Արսենալի» կազմում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում