Պերես. Ալվեսին հրավիրեցի «Ռեալ», նա ասաց երբեք չզանգահարել նրան

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դանիել Ալվեսի հետ հանդիպման մասին, որը կայացել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ:

«Դանիին հանդիպեցի միջանցքում: Ինչպես միշտ` նա բարեկիրթ էր, նույնիսկ հասցրեցինք կատակել: Ես ասացի, որ նա պետք տեղափոխվի «Ռեալ»: Ի պատասխան` Ալվեսն ասաց, որ երբեք այդ հարցով չզանգահարեմ նրան»,- իսպանացի պաշտոնյայի խոսքն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2008-2016 թվականների ընթացքում բրազիլացին հանդես է եկել «սերուցքայինների» սկզբունքային մրցակցի` «Բարսելոնայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում