Միխայլովիչ. Ո՞վ է Աննա Ֆրանկը

«Տորինոյի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը պատասխանել է «Լացիոյի» երկրպագուների պահվածքի մասին հարցին: «Արծիվների» երկրպագուներն «Օլիմպիկո» մարզադաշտի «Ռոմայի» երկրպագուների սեկտորում հակասեմական գրաֆիտիներ են նկարել: Մասնավորապես «Ռոմայի» մարզաշապիկով է պատկերված եղել Աննա Ֆրանկը:

«Չգիտեմ` ինչ է տեղի ունեցել: Իսկ ո՞վ է Աննա Ֆրանկը»,- հարցրել է սերբը:

«Calciomercato»-ի լրագրողը պատասխանել է. «Հրեա աղջիկ, ով գաղտնի օրագիր է լրացրել, այնուհետև սպանվել է համակենտրոնացման ճամբարում»:

– Տեղյակ չէի: Այդ առումով ես մի փոքր անկիրթ եմ, կներեք,- պատասխանել է Սինիշան:

«Լացիոն» արդեն հայտարարել է, որ իր երկրպագուների հետ ուսուցողական աշխատանքներ է կատարելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում