Բրավոյի խելահեղ ցուցանիշը 11-մետրանոցների ժամանակ

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոց հարվածաշարում պարտության է մատնել «Վուլվերհեմփթոնին»: Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ նշակետից «քաղաքայիններն» ավելի դիպուկ են եղել` 4:1:

ԱՊԼ-ի առաջատարի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հետ է մղել երկու հարված: Չիլիացին անխոցելի էր մնացել նաև Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում Պորտուգալիայի դեմ հետխաղյա հարվածաշարում, երբ երեք սեյվ էր կատարել:

Այսպիսով, 34-ամյա ֆուտբոլիստը հետ է մղել վերջին 11-մետրանոց վերջին 6 հարվածներից` 5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում