«Բանանցի» ու «Փյունիկի» պատասխան խաղում` 6 գոլ և 2 դուբլ (տեսագրություն)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բանանցը» հաղթահարել է «Փյունիկի» արգելքը: Այդ թիմերի առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, իսկ պատասխանում տանտերերը հաղթել են 4:2 հաշվով:

«Բանանցի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նենադ Ինյացը (7՛ ու 24՛), մեկական անգամ աչքի են ընկել նաև Ռումյան Հովսեփյանն (44՛) ու Օգնեն Կրասիչը (86՛): Հյուրերը պատասխանել են միայն Պետրոս Ավետիսյանի երկու գոլերով (40՛ 11մ, 89՛):

Այսպիսով, «Բանանցը» նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ նրա մրցակիցը կդառնա «Ալաշկերտը»:

Տեսագրություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում