Վարան․ Անհրաժեշտության դեպքում Զիդանը կարող է բարկանալ

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատելաոճի մասին։

-Երբ Զիդանը խոսում է, բոլորս լսում ենք նրան։ Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են նրանից ինչ-որ բան սովորել, չէ՞ որ նա հաջողությունների է հասել ֆուտբոլիստի կարգավիճակով և հիմա նույնն անում է որպես մարզիչ։ Անձամբ ինձ նա խորհուրդ է տալիս չվախենալ ռիսկի դիմելուց։

Նրա խոսքերը հանգստացնում, լրջացնում և ուժով են լցնում մեզ։ Բայց անհրաժեշտության դեպքում Զիդանը կարող է նաև բարկանալ,- ասել է Վարանը «GQ» ամսագրին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում