Տրեզեգե․ Բենզեման ապահովում է խաղի բազմակողմանիությունը

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն գովասանքով է խոսել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ում հաճախ քննադատում են ոչ արդյունավետ խաղի համար։

-Բենզեման կարող է տարբեր խաղաոճերով հանդես գալ, և դա շատ հետաքրքիր է։ Նա այդպես խաղում է աշխարհի լավագույն ակումբում։ Այո՛, «Ռեալը» լավագույնն է աշխարհում, եթե հաշվի առնենք վերջին տարիների նվաճումները։ Դա փառահեղ պատմություն է, իսկ Կարիմն այդ պատմության մի մասնիկն է։

Իմ կարծիքով, Բենզեման Ռաուլի և Բուտրագենյոյի խառնուրդն է։ Կարիմն ավելի շատ ապահովում է խաղի բազմակողմանիությունը, քան վիճակագրությունը,- Տրեզեգեի խոսքը մեջբերված է «AS»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում