Բուֆֆոն․ Սա իմ վերջին մրցաշրջանն է

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2017-18թթ․ մրցաշրջանն իր կարիերայում կլինի վերջինը։ 39-ամյա դարպասապահը նաև նշել է, որ դեպքում կմտափոխվի։

-Սա իմ վերջին մրցաշրջանն է։ Ես վստահ եմ իմ ընտրության մեջ։ Չեմ վախենում ապագայից։ Մեկ-երկու տարին ոչինչ չեն ավելացնի այն ամենին, ինչին հասել եմ։ Ես փնտրել եմ կարիերաս շարունակելու պատճառներ․ միակ պատճառը Չեմպիոնների լիգան է։ Եթե այս մրցաշրջանում հաղթենք, կարող եմ հետաձգել կարիերայիս ավարտը, քանի որ առջևում կլինի նաև աշխարհի ակումբային առաջնությունը։ Հնարավոր է՝ Շչենսնին ինձ թույլ տա խաղալ։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ կարող եմ կարիերաս ավարտել եկող տարի, չէ՞ որ թիմում արդեն նման դարպասպահ կա,- ասել է Բուֆֆոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում