Ամփոփիչ մրցաշար․ Վոզնյացկին ջախջախեց առաջին ռակետին, Գարսիան հաղթեց Սվիտոլինային (տեսանյութ)

Սինգապուրում շարունակվում է WTA Ամփոփիչ մրցաշարը։ Այսօր կայացել են «Կարմիր» խմբի երկրորդ տուրի հանդիպումները։

Դանիայի ներկայացուցիչ Կարոլինա Վոզնյացկին ջախջախիչ հաղթանակ է տոնել աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի նկատմամբ։ 1 ժամ 3 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։0, 6։2 հաշվով։ Կարոլինան իրացրել է 8 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը, իսկ Հալեպի ակտիվում գրանցել է 1 էյս (և ոչ մի բրեյք)։

Այսպիսով, Կարոլինան երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, իսկ Հալեպն առաջին պարտությունը կրեց։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Խմբի մյուս խաղում ֆրանսուհի Կարոլին Գարսիան համառ պայքարում 6։7 (7:9), 6։3, 7։5 հաշվով հաղթել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային։ Թենիսիստուհիները կորտում 2 ժամ 44 րոպե են անցկացրել, որոնց ընթացքում Գարսիան իրացրել է 7 բրեյք-փոյնթ՝ 16 հնարավորից և պարտվել 5 գեյմ սեփական մատուցման ժամանակ։

Այս արդյունքը Կարոլինա Վոզնյացկու համար կիսաեզրափակչի ուղեգիր ապահովեց։ Հավելենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք վերջին տուրում Վոզնյացկին խաղալու է Գարսիայի հետ, իսկ Հալեպը՝ Սվիտոլինայի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում