Արտոնյալը․ Հայտնի են դարձել Նեյմարի պայմանագրի նոր մանրամասներ

«Le Parisien» պարբերականին հայտնի են դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ փարիզյան ակումբը միայն ֆինանսական առաջարկով չէ, որ գրավել է Նեյմարին։

Նեյմարը «Պարի Սեն Ժերմենում» երկու անձնական ֆիզիոթերապևտ ունի, ովքեր պարտավոր են անընդհատ հետևել 25-ամյա ֆուտբոլիստին։ Ընդ որում, երկու մասնագետներն էլ պարտավոր են օգնել Նեյմարին՝ անկախ մյուս ֆուտբոլիստների վիճակից։

Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին արգելել է կոպիտ խաղալ Նեյմարի նկատմամբ։ Այդ արգելքը սահմանելիս հաշվի են առել, որ դեռևս կատալոնական ակումբում նախամրցաշրջանային փուլի մարզումներից մեկի ժամանակ Նեյմարի նկատմամբ կոպիտ է խաղացել Նելսոն Սեմեդուն։

Նեյմարը նաև ազատված է պաշտպանողական տակտիկայի մարզումներից։ Բացի այդ, ի տարբերություն «Պարի Սեն Ժերմենի» մյուս ֆուտբոլիստների, Նեյմարը կարող է կրել ոչ թե ակումբի, այլ իր բրենդային պայուսակները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում