USD
EUR
RUB

Ջոկովիչ. Անգամ մեծ ընդմիջումից հետո կարելի է կրկին բարձունքին հայտնվել

 

Թենիսի երկրպագուներն օրերն են հաշվում՝ երբ են նորից կորտում տեսնելու Նովակ Ջոկովիչին: Արմունկի վնասվածքն առաջին անգամ նրան երկարատև ընդմիջման է ուղարկել: Սերբական «Novosti.rs»-ին տված հարցազրույցում «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 12 տիտղոս նվաճած Նովակ Ջոկովիչը խոսել է կարիերայի ընթացիկ ու ապագա ծրագրերից:

***

-Հիմա ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ եմ անցկացնում: Արթնանալուց հետո միանգամից չեմ գնում մարզվելու, սկզբում «երեխաների ժամ» է: Նրանց հետ խաղալու հնարավորությունը, նրանց զարգացմանը հետևելն ու տեսնելը, թե ինչպես են ամեն օր փոխվում՝ անգին փորձ է, որ կյանքում մեկ անգամ կարելի է ապրել: Պետք է առավելագույնս օգտվեմ հնարավորությունից։

-Պատրատվո՞ւմ եք արդյոք կարիերան ավարտելուց հետո Սերբիայում ապրել:

-Պատրաստվում եմ, թեև հիմա ծնողներիս տանն ենք: Նախկինում այդ մասին չենք մտածել։ Հիմա շատ եմ ցանկանում, որ Բելգրադում ես ու հարազատներս մեր տունն ունենանք: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ Մոնտե-Կարլոյում ապրելն ավելի հարմար է ինձ, բայց տունս Բելգրադում է ու ցանկանում եմ վերադառնալ:

Կարոտում եմ Սերբիան: Փորձում եմ հնարավորինս հաճախ այցելել ու երբ վերադառնում եմ՝ վայելում եմ ամեն պահը: Ինչ-որ մեկի համար սովորական է Դունյայի կամ Սավայի ափերով զբոսնելը, իսկ ինձ համար թարմ օդ է: Բելգրադ այցերը երջանկություն են նվիրում. լինի դա հեծանիվով զբոսանք գետի ափով, այց կենդանաբանական այգի, թե պիկնիկ Կալեմեգդանում: Սիրում եմ թափառել Բանցում, որտեղ մեծացել եմ:

-Վերջին 12 ամիսների ընթացքում, երբ Ձեր արդյունքները սովորականից ցածր էին, շատ էին խոսակցությունները դրանց պատճառների մասին: Նշում էին ընտանիքը, Իմազի ազդեցությունը… Հիմա, երբ ժամանակ է անցել, կարո՞ղ եք նշել նախկին մակարդակով չխաղալու պատճառը:

-Իմ ու թենիսիս մասին վերջին շրջանում հնչեցված պատմությունը շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել։ Այն անհնար է նկարագրել: Արմունկիս հարցը իրադարձությունների կենտրոնում էր, այն մի շարք խնդիրներ ստեղծեց ու ծնկի բերեց ինձ: Չէի կարողանում այնպես մարզվել, ինչպես ցանկանում էի, ստիպված էի փոխել հարվածներիս ձևը: Այդ ամենն ինձ ընկճում էր, քանի որ չէի ցանկանում վիրահատության գնալ կամ դադար վերցնել, մտածում էի՝ ինքն իրեն կանցներ ու կկարողանայի առանց մեծ կորուստների հաղթահարել: Ցավը չէր անցում, ավելի էր շատանում, հետո էլ բարդություններ առաջացան ու սկսվեցին բոլոր խնդիրները:

Թենիսն այնպիսի մարզաձև է, որ խաղի մեկնարկին ցանկացած մանրուք կարող է հեռվացնել քեզ նպատակից: Շախմատի պես, որի ընթացքում պետք է 120 տոկոսով կենտրոնացած լինես յուրաքանչյուր քայլի վրա: Եթե որևէ բան անհանգստացնում է՝ ուշադրությունդ մեխանիկորեն շեղվում է: Հայտնվում ես իրավիճակում, երբ մրցակիցդ ամբողջ ուժով է խաղում, դու՝ հնարավորություններիդ 80 տոկոսով: Միևնույն ժամանակ խաբվել պետք չէ. անգամ լիովին առողջ ժամանակ հաղթելն այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ:

-Սերբերը միշտ միայն հաղթանա՞կ են սպասում:

-Ոչ միայն սերբերը, հասարակությունն առհասարակ ինձանից միայն տիտղոսներ է սպասում ու այն երիտասարդները, ովքեր համացանցից կախվածություն ունեն, անսովոր պահանջկոտ են: Ինձ իրական ուժ տվողը կինս է՝ Ելենան, մեր երեխաները, ծնողներս ու եղբայրներս: Համաձայնեցի դադար վերցնել, ինչ-որ բան փոխել թիմում ու նորից դեպի բարձունքը գնալ: Անհամբերությամբ սպասում եմ նորից խաղալու հնարավորությանը, կարոտում եմ ռակետս: Չեմ կարծում, որ մեկ-երկու ամսում կհաղթահարեմ բաց թողածս: Քայլ առ քայլ եմ շարժվելու: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանի կեսին արդեն միանգամայն պատրաստ կլինեմ, բայց ավելի շուտ մարզավիճակս վերականգնելու դեպքում չեմ բողոքի:

-Ձեզ չի՞ թվում, որ երբ Դուք չեք խաղում, Սերբիան կորցնում է թենիսի նկատմամբ հետաքրքրությունը:

-Անընդհատ կապի մեջ եմ մեր խաղացողների հետ, Թենիսի ֆեդերացիայի հետ ու տեղեկություններ եմ ստանում։ Փորձում եմ աջակցել մեր թենիսի զարգացմանը, օգնել, եթե կարող եմ: Քննարկում ենք, թե ինչ է պետք անել թենիսը պատշաճ մակարդակի վրա պահելու համար, մեծացնելու դրանով զբաղվող երեխաների թիվը: 

-Սերբ երիտասարդներից ո՞ւմ հետ կարող ենք ավելի շատ հույսեր կապել:

-Ինձ դուր է գալիս հետևել Օլգա Դանիլովիչի խաղին ու հաղթանակներին: Նա ֆանտաստիկ է։ Հավանում եմ նրա պահվածքը կորտում: Մեծ խաղացողների շարքում հայտնվելու համար համարձակություն է պետք: Կարծում եմ, որ մեծ տաղանդի տեր Օլգան շուտով իսկական աստղ կդառնա: Ինձ դուր եկավ, որ Կրայնովիչն ու Դյերեն վերջերս խաղացին չելենջերի եզրափակչում, բայց Ֆիլիպն ավելի լավ մարզավիճակում էր: Միոմիր Կեչմանովիչը ևս լավ է խաղում, նա տաղանդավոր ու մեծ կամքի տեր մարզիկ կդառնա: Հավատում եմ նրան:

-Աթենքում Դուշան Իվկովիչի բասկետբոլային վերջին հանդիպման ժամանակ չե՞ք մտածել Ձեր հրաժեշտի խաղի մասին: Ինչպիսի՞ն այն կլինի: Օրինակ՝ Սերբիան ընդդեմ ամբողջ աշխարհի: Ո՞ւմ կհրավիրեիք աշխարհի թիմ:

-Շնորհակալ եմ հարցի համար, բայց դեռ պատճառ չունեմ հրաժեշտի խաղի մասին մտածելու: Առջևում երկար ճանապարհ ունեմ, թեև մտածել եմ մարզական ներկայացման մասին, որ կուզենայի Բելգրադում կազմակերպել ու հավաքել բոլոր ընկերներիս: Կցանկանայի, որ ամառային հրաշալի օր լիներ «Մարականայում» (Ռայկո Միտիչի մարզադաշտը, որ «Մարականա» է անվանվել 110000 հանդիսական տեղավորելու հնարավորության պատճառով-խմբ․), որպեսզի հնարավորինս շատ աստղեր գային, որ տոնը հիշվեր: Հիմա դրանով զբաղվելու անհրաժեշտություն չունեմ, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականացնեմ այդ երազանքը:

-Հիմա, երբ դադարի մեջ եք, կապ պահպանո՞ւմ եք մյուս թենիսիստների հետ: Դուք և Մարեյը կարո՞ղ եք անել այն, ինչ Ֆեդերերն ու Նադալն արեցին վերադառնալիս:

-Պարբերաբար շփվում եմ մարզիկներից շատերի հետ: Որոշների հետ ընկերական հարաբերություններ են, որոշների հետ կապ եմ պահպանում տարբեր ասոցիացիաներում: Անընդհատ տարբեր թեմաներ ենք քննարկում:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ Ֆեդերերն ու Նադալը յուրահատուկ մարզիկներ են։ Նրանք լավագույններից են պատմության մեջ, մարդիկ, ովքեր տպավորություն են թողել ինձ վրա ու օգնել դառնալու այն, ինչ կամ: Նրանց օրինակը ցույց է տալիս, որ անգամ մեծ ընդմիջումից կամ ոչ այնքան լավ անցկացրած մրցաշրջանից հետո կարելի է նորից բարձունքին հայտնվել: Երկար ժամանակ միակ թոփ-խաղացողն էի, որ երբևէ ընդմիջում չէր վերցրել, ու այդ տեսանկյունից հիմա մտածում եմ, որ պետք է կանգ առնեի «Ռոլան Գարրոսի» հաղթանակից հետո:

-Դուք չեք տվել այն երկրորդ մարզչի անունը, ով աշխատելու է Անդրե Աղասիի հետ…

-Մի քանի թեկնածուի մասին եմ մտածում: Չեմ կարող հստակ անուններ տալ, քանի որ բազմաթիվ փաստեր կան, որ կարևորում եմ: Կարող եմ ներկայացնել կերպարը, որ կհապատասխաներ ինձ․ նախկին խաղացող՝ արժանի կարիերայով, ընդունակ անընդհատ ամբողջութամբ նվիրվելու: Թող առաջին ռակետ եղած չլինի, բայց բավականաչափ խելացի լինի, իմաստուն ու համառ, միշտ հնարավորությունների 100 տոկոսը ցույց տա ինչպես ֆիզիկական, այնպես էլ թենիսի տեսանկյունից: Դա այն մարդն է, ում կյանքի արժեքները համապատասխանում են իմ արժեքներին:

-Եվրոպայի բասկետբոլի վերջին առաջնության ժամանակ Սերբիայի խաղացող Ստեֆան Յովիչը հանրային շնորհակալություն հայտնեց Ձեզ այն օգնության համար, առանց որի, իր խոսքերով, չէր կարողանա խաղալ վճռորոշ հանդիպումներում: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք բասկետբոլիստների հետ, կաջակցե՞ք NBA-ում խաղացող սերբերին: 

-Չեմ ցանկանում խոսել այդ մասին ու ինչպես մարզիկներն են ասում, դա պետք է մնա հանդերձարանում: Բասկետբոլիստներն իրենք էլ հաճախ օգնում են ինձ տարբեր խորհուրդներով: Դա նորմալ է: Բոլորս միմյանց լավ ենք ճանաչում, մենք ասես մեծ սերբական ընտանիք ենք:

Ուրախ կլինեի NBA-ի որևէ խաղի գնալ մեր տղաներին դիտելու համար: Ուրախ եմ, որ NBA-ում այս մրցաշրջանում ավելի շատ սերբ կլինի ու չեմ համբերում տեսնել, թե ինչպես են Թեոն (Միլոշ Տեոդոսիչ «Լոս-Անջելես Քլիփերս») ու Բոգդանն (Բոգդան Բոգդանովիչ «Սակրամենտո Քինգս») ուրախացնելու ամերիկացիներին: Դիտարժան կլինի:

-«Մեծ Սաղավարտի» մրցաշարերում Ռոջեր Ֆեդերերի 19 հաղթանակն անհասանելի՞ է: Խթանող ուժ ունե՞ք այն գերազանցելու: Վերադառնալուց հետո ո՞րն է լինելու Ձեր գլխավոր նպատակը:

-Ինձ խթանողը ներսում է, ես կարիք չունեմ որևէ մեկին շրջանցելու: Պետք է պարզապես ինքս ինձ անընդհատ ապացուցեմ, որ ավելին և ավելի լավ կարող եմ: Ծնողներս մի անգամ ասացին, որ պետք է հավատամ ինձ, երբեք չդադարեմ աշխատել ու պայքարել, և նշանակություն չունի, թե որքան բարդ է: Դու կոտրվում ես, երբ դադարում ես փորձել: 

Լրահոս
VBET ՀԳ․ Արարատը կրկնապատկեց հաշվի առավելությունը Սևանի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Էվերտոնը ջախջախեց Վեստ Բրոմվիչին․ Խամեսը իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական (լուսանկար) Ալեքսանդր Գրիգորյան. Այս հաղթանակը ճանապարհի միայն կեսն է (տեսանյութ) Լիոնն ու Նիմը բավարարվեցին ոչ-ոքիով ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Բավարիան «փոշիացրեց» Շալկեին, Սանեի նորամուտը շքեղ էր (տեսանյութ) VBET ՀԳ. Վեսթ Արմենիան կամային հաղթանակ տոնեց Գանձասար-Կապանի նկատմամբ (տեսանյութ) Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ Ռոնալդուն խնդրել է երկրպագուներին մասնակցել 2020 թվականի Եվրոպայի լավագույն կղզու քվեարկությանը ԵԼ. Միլանն արտագնա հաղթանակ տարավ Հայ ըմբիշները բավականին լավ արդյունքներ են գրանցել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում Արարատ-Արմենիան 2 գոլ է խփում վերջին րոպեներին ու խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ Բեյլի հեռանալուց հետո կա՛մ Ասենսիոն, կա՛մ Վինիսիուսը կվերցնեն 11 համարը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՊՍԺ-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց Մեցի հետ խաղում Բարսելոնան հաղթեց. Մեսսին՝ դուբլի հեղինակ Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա Ռոմայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը չիրագործվեց Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով Եվրոպական 3-րդ խաղերի կազմկոմիտեի և ԵՕԿ-ի ղեկավարները հանդիպել են Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով Լևոն Արոնյանը Champions Showdown:CHESS 9LX մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը Մանչեսթեր Սիթին 89 միլիոն եվրո է առաջարկել Աթլետիկոյի պաշտպանի համար Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 58 տարեկան ԲԿՄԱ-ն հաղթեց Վեստ Արմենիային ՀՀ ԿԳՄՍ-ն հրապարակել է մարզիկների ցուցակը, որոնք կստանան ամսական պատվովճարներ Թքած ունեմ այդ ամենի վրա. Դե Բրույնեն ՝ Մեսսիի չկայացած տեղափոխության մասին Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար ՊՍԺ-ն բանակցում է Ինտերի պաշտպանի հետ Արարատը դժգոհ է Նոա-Արարատ խաղի մրցավարությունից Բավարիան պատրաստ է 6-8 միլիոնով վաճառել Մարտինեսին Նոա-Արարատ․ հյուրերը բացում են խաղի հաշիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցները ստացան իրենց արտոնագրերը Լոռին նոր կիսապաշտպան ունի Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Աղբյուր
website by Sargssyan