Ա Սերիա․ 10-րդ տուրում առաջատարները չսայթաքեցին (տեսանյութ)

«Նապոլին» շարունակում է առանց պարտությունների խաղալ Իտալիայի առաջնությունում։ 10-րդ տուրում Մաուրիցիո Սարիի թիմն արտագնա խաղում 3։2 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ «Նապոլիի» կազմում դուբլ ձևակերպեց Դրիս Մերտենսը, մեկ գոլ էլ գրանցվեց Էրվին Ժուկանովիչի ինքնագոլի արդյունքում, իսկ դաշտի տերերի գոլերը խփեցին Ադել Տարաբտը և Արմանդո Իցոն։

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Սպալին»։ Թուրինցիներից աչքի ընկան Ֆեդերիկո Բերնարդեսկին, Պաուլո Դիբալան, Գոնսալո Իգուայինը և Խուան Կուադրադոն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ալբերտո Պալոսկին։

«Լացիոն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»․ մեկ անգամ սեփական, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց Սենադ Լուլիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միլինկովիչ-Սավիչը։

Այս տուրից հետո «Նապոլին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Ինտերը», որ երեկ հաղթել է «Սամպդորիային», ունի 26 միավոր, իսկ միլանյան թիմին հաջորդող «Յուվենտուսը» և «Լացիոն»՝ 25-ական։

Ա Սերիա, 10-րդ տուր

«Ջենոա» – «Նապոլի»՝ 2։3
Գոլերը՝ Տարաբտ 4՛, Իցո 76՛ – Մերտենս 14՛, 30՛, Ժուկանովիչ 60՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Յուվենտուս» – «Սպալ»՝ 4։1
Գոլերը՝ Բերնարդեսկի 14՛, Դիբալա 22՛, Իգուային 65՛, Կուադրադո 70՛ – Պալոսկի 34՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Բոլոնյա» – «Լացիո»՝ 1։2
Գոլերը՝ Լուլիչ 50՛ / ինքնագոլ – Միլինկովիչ-Սավիչ 4՛, Լուլիչ 28՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում