Լիգայի գավաթ․ «Վեսթ Հեմի» կամային հաղթանակը պայքարից դուրս թողեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից։ 1/8 եզրափակիչ փուլում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հյուրընկալեց «Վեսթ Հեմին» և ձեռքից բաց թողեց հաղթանակը։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Մուսա Սիսոկոն, իսկ 37-րդ րոպեին Դելե Ալին կրկնապատկեց առավելությունը։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել խաղի ընթացքը․ նախ 5 րոպեում դուբլ ձևակերպեց Անդրե Այուն (55′, 60′), ապա 70-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Անջելո Օգբոնան։

Այսպիսով, «Վեսթ Հեմը» շարունակում է տիտղոսի համար պայքարը և իր հաջորդ մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում