Իսպանիայի գավաթ․ «Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Էլչեին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Էլչեին»։

«Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին։ 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Տոմաս Տեյեն, իսկ պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Լոլոն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Պատասխան հանդիպումը կայանալու է նոյեմբերի վերջին։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում