Գերմանիայի գավաթ․ «Բավարիան» 11-մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեց «Լեյպցիգին» (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Բավարիան» հյուրընկալվեց «Լեյպցիգին»։

Չնայած 53-րդ րոպեին Նաբի Կեյտայի հեռացմանը՝ առաջինը գոլ խփեց «Լեյպցիգը»․ 68-րդ րոպեին աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը։ Մյունխենցիներից 73-րդ րոպեին պատասխանեց Տյագո Ալկանատարն։ Ավելացված և լրացուցիչ ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց, և հաջորդ փուլի ուղեգիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ Յուպ Հայնկեսի սաներն ավելի դիպուկ գտնվեցին՝ առավելության հասնելով 5։4 հաշվով։ 

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում