«As». «Ռեալը» սկսել է բանակցել «Բավարիայի» հետ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է գնել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը:

«As» պարբերականը վստահեցնում է, որ իսպանական ու գերմանական ակումբներն արդեն սկսել են բանակցել լեհի տեղափոխության շուրջ: «Սերուցքայինները» ցանկանում են գործարքը ձևակերպել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերությունների մեջ է մյունխենցիների ղեկավարության հետ և երազում է միանալ «Ռեալին»: «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ այդ տեղափոխությունը կազմակերպելու գլխավոր նախաձեռնողը լեհի գործակալն է:

Լևանդովսկու պայմանագրի ժամկետը գերմանական գրանդի հետ սպառվում է 2021 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում