Նեյմարի ու Մբապեի տրանսֆերների հետևանքը. Պաստորեն՝ հեռանալու ճանապարհին

«Պարի Սեն Ժերմենի» մարզական տնօրեն Անտորե Էնրիկեն ընտրում է այն ֆուտբոլիստներին, որոնցից ակումբը բաժանվելու է, որպեսզի համապատասխանի ֆինանսական «արդար խաղի» կանոններին:

«Tuttosport»-ը նշում է, որ Փարիզը հավանական լքողների ցանկում է հայտնվել կիսապաշտպան Խավյեր Պաստորեն: Ֆրանսիական ակումբը հունվարին փորձելու է գնորդ գտնել 28-ամյա խաղացողի համար: Սպասվում է, որ կիսապաշտպանի տրանսֆերը ՊՍԺ-ն առաջարկելու է «Ինտերին», որը վաղուց հետաքրքրված է այդ ֆուտբոլիստի ծառայություններով:

Միաժամանակ «A Bola»-ն գրում է, որ «ներաձուրին» փոխանակում է նախատեսել Պաստորեի ու Ժոաու Մարիուի միջև:

Հիշեցնենք, որ ամռանը ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է «Բարսելոնային» վճարել Նյեմարի տրանսֆերի համար, ինչպես նաև վարձակալել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: 2018 թվականի ամռանը փարիզցիները պարտավորվելու են 180 միլիոնով գնել պատանի ֆրանսիացու ֆուտբոլային իրավունքները:

Ֆինանսական «արդար խաղին» համապատասխանելու համար վերջին երեք տարում մայրաքաղաքային ակումբի ծախսերի ու եկամուտների հարաբերակցությունը չպետք է գերազանցի 50 միլիոն եվրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում