Ծնոտի կոտրվածք. Ռոբերտ Հակոբյանը վիրահատվել է

«Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը Հայաստանի գավաթի խաղարկության «Բանանցի» դեմ քառորդ եզրափակչի պատասխան խաղի (2:4) ժամանակ ծնոտի ծանր վնասվածք է ստացել։

Ֆուտբոլիստը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ նրա ծնոտը երկու տեղից կոտրվել է,- տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:

Ռոբերտ Հակոբյանն արդեն վիրահատվել է և այժմ պետք է անցնի վերականգնողական փուլ, որը կտևի առնվազն մեկ ու կես ամիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում