Ամփոփիչ մրցաշար. «Սպիտակ» խմբի որոշիչ հանդիպման արդյունքը (տեսանյութ)

Սինգապուրում ընթացող կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարում կայացել են «Սպիտակ» խմբի վերջին հանդիպումները:

Կարոլինա Պլիշկովան նախապես ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիրը, ուստի փորձել է Ելենա Օստապենկոյի հետ խաղում քիչ ուժեր ծախսել: Լատվիացին հաղթել է 6:3, 6:1 հաշվով, սակայն կիսաեզրափակչում հայտնվելու հնարավորություն չի ունեցել:

Տեսանյութ

Շատ ավելի հետաքրքիր պայքար էր սպասվում Վինուս Ուիլյամս – Գարբինյե Մուգուրուսա խաղից, որի հաղթողը խմբում կգրավեր երկրորդ տեղը: Ամերիկուհին առավելության է հասել 7:5, 6:4 հաշվով: 37-ամյա ամերիկուհին 6 բրեյք է կատարել, իսկ իսպանուհին` 4:

Տեսանյութ

Այսպիսով, Պլիշկովան ու Ուիլյամսը նվաճել են կիսաեզրափակչի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում