Անգլիայի Լիգայի գավաթ. Քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Անգլիայում տեղի է ունեցել Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Մրցաշարի ֆավորիտներին հաջողվել է խուսափել միմյանց հետ հանդիպումներից: Կազմվել են հետևյալ զույգերը.
«Չելսի» – «Բորնմութ»
«Արսենալ» – «Վեսթ Հեմ»
«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի»
«Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Հանդիպումները կայանալու են դեկտեմբերի 18-ին: Առաջինը նշված թիմը լինելու է տանտերը: Պատասխան խաղ չկա: