Բերբատով. Ռոնալդուն հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց Մեսսին կատարյալ է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը ESPN-ին տված հարցազրույցում նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Մեսսին պարզապես մեծություն է: Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց Լեոն կատարյալ է: Նա կարող է գոլ խփել և միաժամանակ խաղ կազմակերպող լինել: Հնարավոր է` Մեսսին պատմության լավագույնն է:

Եթե հարցնեք ինձանից մեծ տարիքի մարդկանց, նրանք կնշեն Պելեի, Մարադոնայի, Պուշկաշի կամ Դի Ստեֆանոյի անունները: Բայց իմ սերնդի համար լավագույնները Մեսսին ու Ռոնալդուն են:

Լեոն ու Կրիշտիանուն խաղամակարդակներով մոտ են, բայց արգենտինացու մեջ ինչ-որ բան կա, որը ստիպում է հեռուստացույցի դիմաց հիացած արտասանել նրա անունը»,- ասել է բուլղարացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում