«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ». Լոնդոնցիները լուրջ կորուստ ունեն

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպմանը չի մասնակցելու լոնդոնցիների առաջատար Հարի Քեյնը,- գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը: Անգլիացին մկանային թեթև վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ նախորդ խաղում (4:1):

«Չենք կարող ռիսկի ենթարկել Քեյնի առողջությունը: Հուսանք` նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի` «Ռեալի» դեմ հանդիպմանը: Վաղվա մրցավճում Հարիի մասնակցությունը բացառված է»,- ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության 9 խաղում 24-ամյա հարձակվողը 8 գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում