Հաղթական նետում վերջին վայրկյանին. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր անցկացվել է կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը:

Այդ խաղերի հիման վրա` Լիգան կազմել է լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղը զբաղեցրել է «Լոս Անջելես Քլիփերսի» առաջատար Բլեյք Գրիֆինը: «Պորտլենդի» դեմ հանդիպման վերջին գրոհի համար կալիֆորնիացիները 5 վայրկյան են ունեցել: Գնդակը փոխանցվել է ծանր հարձակվողին, ով վերջին վայրկյանին հեռահար նետումով իր թիմին հաղթանակ է պարգևել (104:103):

Լավագույն տասնյակը` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում