Ամփոփիչ մրցաշար. Խմբային փուլն ավարտվեց անակնկալներով (տեսանյութ)

Այսօր ավարտվել է կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը, որն անցկացվում է Սինգապուրում:

«Կարմիր» խմբի առաջատար Կարոլինա Վոզնյացկին Կարոլին Գարսիայի հետ մրցավեճի առաջին սեթում հաղթել է 6:0 հաշվով: Այդ պահին միայն մեկ հնարավորություն կար, որ դանիացին խմբում առաջին տեղը չի զբաղեցնի և հենց այդպես էլ եղավ: Նախ, նա հաջորդ երկու սեթերում 3:6, 5:7 հաշվով պարտվեց ֆրանսուհուն, ապա նաև անհաջող ավարտ ունեցավ նաև մյուս հանդիպումը:

Տեսանյութ

Եթե աշխարհի առաջին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը պարտության մատներ Էլինա Սվիտոլաինային, կհավասարվեր Վոզնյացկուն ու Գարսիային և ընդհանուր սեթերի հարաբերակցությամբ (4:2 կամ 4:3) կզբաղեցներ երկրորդ տեղը, իսկ դանիացին` առաջին (5:2): Փոխարենը, ռումինուհին 3:6, 4:6 հաշվով պարտվեց մրցակցությունից դուրս մնացած ուկրաինուհուն և գրավեց երրորդ տեղը:

Տեսանյութ

Այսպիսով, խմբում առաջին տեղը գրավեց Գարսիան (4:4), ով անձնական խաղում ուժեղ էր Կարոլինայից: Կիսաեզրափակչում Գարսիան կմրցի Վինուս Ուիլյամսի, իսկ Վոզնյացկին` Կարոլինա Պլիշկովայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում