Դիբալան 10 խաղում կրկնել է նախորդ առաջնության ցուցանիշը

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Յուվենտուսը» 4:1 հաշվով հաղթել է ՍՊԱԼ-ին, իսկ հարձակվող Պաուլո Դիբալան դարձել է գոլի հեղինակ: Արգենտինացին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով կրկնապատկել է հաշիվը:

Այդ գոլը 23-ամյա ֆուտբոլիստի համար դարձել է 11-րդն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։ Հարձակվողն այդ արդյունքին հասել է 10 խաղում:

Ուշագրավ է, որ Իտալիայի նախորդ առաջնությունում արգենտինացին նույնպես 11 գոլ էր խփել: Դրա համար պահանջվել էր 31 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում